-
Սոչիում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Բանակցություններից հետո նրանք գնացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։
-
Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս երբեք հարցականի տակ չի դրվելու, համոզված են Վաշինգտոնում ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ազգի վերածննդին նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցները:
-
Նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։
-
Նյու Յորքում Christie’s աճուրդում Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը վաճառվել է ռեկորդային 179 միլիոն 365 հազար դոլարով:
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանին։ Բաբաջանը նրան փոխանցել է Անթալիայում նոյեմբերին կայանալիք G20-ին մասնակցելու՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերը։ Ալիևը նշել է, որ պատրաստվում է այդ հանդիպմանը։
-
Բացվել է վրաց-թուրքական սահմանին տեղակայված Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրով կառուցված թունելը։
-
Լեհաստանում մայիսի 24-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսի շեմը չի հաղթահարել։
-
Լոս Անջելեսի ՈՒոլտ Դիսնեյ համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման «Հիշատակման համերգով» ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի Ջութակի կոնցերտը՝ Անուշ Նիկողոսյանի մեկնաբանությամբ:
-
Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման շրջանակում:
-
Չնայած Գագիկ Ծառուկյանը ոչ մի կերպ չի ցանկանում ներքաշվել քաղաքական անցուդարձի մեջ, բայց նրա երբեմնի դաշնակիցներին անցյալի «քաղցր վերհուշը» դեռևս հանգիստ չի տալիս: